news

Business Promotion Innovation Day

Business Promotion Innovation Day

02.Oct.2023 09.00

[ENG]

📌 The Third edition of Business Promotion and Innovation Day initiated and financed by Switzerland-Armenia Chamber of Commerce with in-kind and collegial support of The National Center for Innovation & Entrepreneurship took place on October 2, 2023, in Vanadzor Technology Center.

💡 Those are actively sought new outlets for local entrepreneurs, by establishing new economic ties with Switzerland and EU countries.

📌 The business event, organized by the Switzerland-Armenia Chamber of Commerce, the National Center for Innovation & Entrepreneurship under the Ministry of Economy of Armenia, with the support of the Embassy of Switzerland in Armenia achieved resounding success by uniting Swiss experts, entrepreneurs, and innovators from Armenia and Switzerland for exchanging ideas and insights, strengthening global collaboration.

🇨🇭 H.E. Mr. Lukas Rosenkranz, Ambassador of the Swiss Confederation to the Republic of Armenia, welcomed the participants and emphasized the importance of such events for fostering collaboration between Switzerland and Armenia.

🇦🇲 🇨🇭 In his opening speech, Mr. Mike Baroyan, the Chairman of the Switzerland-Armenia Chamber of Commerce, emphasized the critical significance of bolstering Armenia-Switzerland-EU cooperation and outlined measures aimed at achieving this goal.

🇦🇲 Mr. Hayk Margarian, CEO of the National Center for Innovation and Entrepreneurship of the Ministry of Economy of Armenia, highlighted the significance of Armenian products in the Swiss and European markets, paving the way for Armenian entrepreneurs and their innovative ideas.

💼 Small and medium-sized Armenian companies were afforded the valuable opportunity to showcase their potential and broaden their horizons. For many of them this marked their initial foray into the realm of exporting and the establishment of business connections with Switzerland and European countries.

🎥 The narratives for each company were captured in video stories, ensuring that their tales resonate on the global stage. These compelling video profiles featuring Armenian entrepreneurs will soon be made available through the Armenian Trade Network and YouTube. Stay tuned for their unveiling!

🏆 During the event the authors of the best presentations were honored and rewarded for their exceptional contributions.

🤍 The organizers and participants expressed their solidarity with the people of Artsakh by fundraising and providing humanitarian aid to refugees from Artsakh.

🇨🇭 Independently, the Swiss Ambassador informed that the Swiss Confederation is currently identifying possibilities for providing humanitarian aid to the refugees who arrived in Armenia (in the meantime, a Swiss support equaling 1.5 mio CHF has been confirmed for this aim).

🌳  After the closing session a tree planting ceremony was conducted, symbolizing the flourishing and prosperous collaboration between Armenia and Switzerland.

[ARM]

📌 2023 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ֆինանսավորմամբ
և
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի աջակցությամբ նախաձեռնված երրորդ «Բիզնեսի խթանման և նորարարության օր»-ը:

💡 Նշված կառույցները ակտիվորեն փնտրում են նոր հնարավորություններ տեղական ձեռնարկատերերի համար՝ նոր տնտեսական կապեր հաստատելով Շվեյցարիայի և ԵՄ երկրների հետ:

📌 Տեղեկատվական հանդիպումը, կազմակերպված Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի, ՀՀ ԷՆ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, ՀՀ-ում ՇՀ դեսպանության և ՇՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ, միավորեց երկու երկրների նորարարության և ձեռներեցության ոլորտների փորձագետներին
և ներկայացուցիչներին` հնարավորություն տալով մասնակցելու համագործակցության հեռանկարների շուրջ արդյունավետ քննարկումների:

🇨🇭 Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ
և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Լուկաս Ռոզենկրանցը ողջունեց մասնակիցներին
և ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը Շվեյցարիայի և Հայաստանի միջև համագործակցության խթանման համար:

🇦🇲 🇨🇭 Իր բացման խոսքում Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի նախագահ պարոն Մայք Բարոյանը հատուկ կարևորեց Հայաստան-Շվեյցարիա-ԵՄ համագործակցության ամրապնդումը և նախանշեց այդ նպատակին ուղղված միջոցառումները:

🇦🇲 Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն պարոն Հայկ Մարգարյանը կարևորեց հայկական արտադրանքի նշանակությունը շվեյցարական և եվրոպական շուկաներում՝ ճանապարհ հարթելով հայ ձեռներեցների և նրանց նորարարական գաղափարների համար։

💼 Հայկական փոքր և միջին ընկերություններին արժեքավոր հնարավորություն ընձեռվեց ցուցադրելու իրենց ներուժը և ընդլայնելու հորիզոնները։ Ընկերություններից շատերի համար միջոցառումը նշանավորեց նրանց առաջին քայլը դեպի արտահանման ոլորտ
և եվրոպական երկրների հետ գործնական կապերի հաստատում։

🎥Միջոցառման ընթացքում նկարահանվեց տեսանյութ, ուր տեղ գտան բոլոր մասնակից ընկերությունների պատմությունները, ինչը արձագանք կապահովի համաշխարհային բեմում: Հայ ձեռներեցների հաջողության պատմությունների մասին տեսանյութերը շուտով հասանելի կլինեն Հայկական առևտրային ցանցի և YouTube-ի հարթակներում` հայկական արտադրանքի մասին տեղեկատվությունը տարածելով ամբողջ աշխարհում:

🏆Միջոցառման ընթացքում լավագույն շնորհանդեսների հեղինակներն արժանացան պատվի և պարգևատրվեցին իրենց բացառիկ ներդրման համար:

🤍Կազմակերպիչներն ու մասնակիցները արտահայտեցին իրենց կարեկցանքն
ու
աջակցությունը՝ միջոցներ հանգանակելով և մարդասիրական օգնություն ցուցաբերելով Արցախի փախստականներին:

🇨🇭 Դրանից զատ, Շվեյցարիայի դեսպանը տեղեկացրեց, որ Շվեյցարիայի համադաշնությունը ներկայումս սահմանում է Հայաստան ժամանած փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հնարավորությունները (այդ նպատակով արդեն իսկ հաստատվել է 1,5 մլն շվեյցարական ֆրանկի չափով Շվեյցարիայի աջակցությունը):

🌳 Օրվա վերջում Հայաստանի և Շվեյցարիայի միջև ծաղկուն համագործակցությունը խորհրդանշող ծառատունկի արարողություն տեղի ունեցավ։

Business Promotion Innovation Day

download Download PDF